Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ասում են...

Ասում են...
27.09.2013 | 00:06

...թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչին շնորհակալություն հայտնելու, հրաժեշտ տալու նույն օրը Սերժ Սարգսյանը կանչել է Գևորգ Կոստանյանին և տեղեկացրել, որ նրա թեկնածությունն է առաջադրելու: Վերջինս, չնայած ոչ մեկին չի ասել, թե ինքն է նա, որի «քուղերը պետք է դատախազությունում կապեն», ավելին` իրեն հանդիպողների մոտ «անկեղծացել» է, թե` որքա՜ն ուրախ կլինի, եթե Եվրադատարանում պաշտոն ստանա, այնուհանդերձ, դատախազի պաշտոնի վրա աչք ունեցող մրցակիցները լրագրողներիս ականջին շշնջում էին մարդկության բոլոր մեղքերը` ակնարկելով, որ դրանք կարող է գործած լինել նաև Կոստանյանը։ Հաշվարկը շատ պարզ էր, մտածում էին՝ կգրենք, Սերժ Սարգսյանը կփոշմանի, Կոստանյանին գլխավոր դատախազ չի նշանակի:

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ